Կարո Բալյանը ծնվել է 1984թ. մայիսի 23-ին, Երևանում: 2000թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետականինստիտուտի դերասանական բաժին (Ն. Ծատուրյանի արվեստանոց): 2002թ-ից ընդգրկվել է Երևանի Ս.Սարգսյանիանվան պետական Համազգային թատրոնի ներկայացումներում, իսկ պաշտոնապես՝ 2005թ-ից մինչ այսօր:

2009թ-ից զբաղվում է նաև ռեժիսորական գործունեությամբ: Վ. Շեքսպիրի «Ջուլիետ» մոնոներկայացումը բեմադրելուցհետո, հրավեր է ստացել` մասնակցելու Լեհաստանի Վրոցլավի 43-րդ միջազգային փառատոնին և արժանացելժյուրիի հատուկ մրցանակին:

2010թ. հիմնել է և ղեկավարել Հայաստանում առաջին բացօթյա «Հայ շրջիկ թատրոնը», որը ներկայացրել է բազմաթիվբեմադրություններ Երևանի տարբեր պուրակներում և թատերական փառատոններում:

2011 - 2013թթ, որպես մագիստրանտ, սովորել է Մոսկվայի Արվեստի պետական ակադեմիայի դրամատիկականթատրոնի ռեժիսուրա բաժնում:

Դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Դերերը թատրոնում.

Ռոզենկրանց՝ Ու. Շեքսպիր «Համլետ», Հեղինակ, Սմիթ, Ֆիլչ, Չարլզ ՝ Բ. Բրեխտ «3 գրոշանոց օպերա», Պոլիբիոս՝Ֆ.Դյուրենմաթ «Հերակլեսը և Ավգյան ախոռները», Պիշտա Օրբոկ՝ Մ. Դյարվաշ «Արթնացիր և երգիր», Անդրեյ Շիպուչին՝ Ա.Պ. Չեխով «Հոբելյան», Սևամորթ՝ Շ. Դելանի «Մեղրի համը» և այլն:

Դերերը կինոյում.

Լ.Սարգսյան - «Ծաղկապար», Ա. Իշմատով - «Գրիգոր Նարեկացի», Ա. Շահբազյան - «Մոսկվիչ իմ սեր», Ս. Հայրապետյան «Վայ մամա ջան», Ե. Արշակյան «Մեր Գյուղը» և այլն:

Բեմադրությունները թատրոնում.

Օ. Ուայլդ – «Քենթրվիլյան Ուրվականը», ըստ Ու. Շեքսպիրի – «Ջուլիետ», Կ. Բալյան «Սոխամա» , ըստ Ու. Շեքսպիրի - «Խաղու՞մ ենք Շեքսպիր», Ա. Վամպիլով – «Մետրանպաժ», Ջ. Դ. Սելինջեր - «Եվ այս շուրթերը, աչքերը կանաչ», Վ. Կոբյակով - «Սիրո զոհերը», Է. Իոնեսկո - «Զառանցանք», Լ. Ռազումովսկայա - «Դեպի Տուն» , Հ. Թեքգյոզյան - «Չմարդիկ» և այլն:

Շոու ներկայացումներ.

«Քիթ-Cut», «Գլամուրային չոբանները», «Պլյուս մինուս»

2016թ-ին ՌԴ Սոչի քաղաքում տեղի ունեցած ամենամյա «Պատանիների տարածություն» միջազգային թատերական փառատոնին արժանացել է «Լավագույն Ռեժիսուրա» մրցանակին /Լ. Ռազումովսկայա – «Դեպի Տուն»/:

2016թ-ին արժանացել «Արտավազդ» մրցանակի՝ տարվա Լավագույն Երիտասարդ Բեմադրիչ անվանակարգում(«Չմարդիկ», Թատրոն 8):

2016թ-ից տնօրինում է Երևանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը:

© 2020 Yerevan International Shakespeare Theatre Festival